Կոտրված .am կայքերի և նրանց գրոհողների մասին . կա նաև վիճակագրություն - 15 Օգոստոսի 2012 - barevBLOG

Image Title hover background

Դիտել են
341 անգամ

Կոտրված .am կայքերի և նրանց գրոհողների մասին . կա նաև վիճակագրություն

 Հայլուր.am լրատվական կայքից տեղեկացվել, որ 26.11.2012-ի առավոտյան և 27.11.2012-ին կոտրել են .am տիրույթում գտնվող ընդհանուր առմամբ  100 կայքեր։ Կայքերում այժմ տեղադրված է ադրբեջանցի զինվորների լուսանկարը՝ դրոշով։ Կայքը կոտրել է Black Hats հաքերային խումբը։
նշենք մի քանի կայքեր՝ http://tanshuka.am, http://utc.am/mix/kaka.php, http://sarme.am/:
Այժմ 2012-ին դրանցից շատերը վերականգնվել են:
--------->
Ըստ կոտրված կայքերի վիճակագրության՝ 2012թ. ընթացքում .am տիրույթում կայքէջերն ամենաշատը կոտրվել են հուլիս ամսին` թվով 364 կայքեր, իսկ այս տարվա օգոստոսից մինչ օրս կոտրվել է 50 կայքէջ: ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ., ընդհանուր առմամբ, .am տիրույթում կոտրվել են 862 ինտերնետային կայքէջեր:

2011թ. Ընթացքում, ընդհանուր առմամբ, կոտրվել էին 1099 կայքէջեր, .am տիրույթում ամենաշատ կայքերը կոտրվել են հունվար ամսին՝ 379 ինտերնետային կայքէջեր: (Տես` պատկերները)

.am տիրույթում հարձակումները հիմնականում կատարվում են մեր հարևանների՝ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից, սակայն ադրբեջանցիների կողմից հարձակումներն ավելի շատ են: 168.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ինֆորմացիոն անվտանգության մասնագետ, կիբեռ անվտանգության ոլորտում մասնագիտացված ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքով՝ նմանատիպ հարձակումները հիմնականում կատարվում են քարոզչական նպատակներով՝ Խոջալուի դեպքերը, Սումգայիթյան դեպքերը, Ցեղասպանության հետ կապված թեմաների շրջանակներում, և այլն:

«Իրականում մենք թույլ ենք տալիս, որ այդ ամենը կատարվի, քանի որ այսօր ցանկացած  անհատ կամ ուսանող կարող է իրեն թույլ տալ ինտերնետային կայքէջ պատրաստել, իսկ որոշ կազմակերպություններ իրենց ինտերնետային կայքէջերի պատրաստումը վստահում են նման մարդկանց և ոչ թե՝ որևէ լուրջ կազմակերպության»,- ասաց Ս. Գևորգյանը: Այս իմաստով, հայաստանյան ինտերնետային կայքէջերը լուրջ խնդիրների առջև են կանգնած, իսկ խնդիրների պատճառը հիմնականում անփորձ մասնագետներն են:

Ըստ Ս. Գևորգյանի՝ Հայաստանում ինտերնետային կայքերի պատվիրատուները ցանկանում են հնարավորինս արագ և հնարավորինս էժան գումարով  դրանք ձեռք բերել, մինչդեռ անվտանգությունը պրոցեսների վերահսկողություն է: «Եթե մի բան պետք է լինի շատ արագ, ապա անվտանգության հարցը վերանում է»,- ասաց Ս. Գևորգյանը: Ըստ մասնագետի` ադրբեջանցի հաքերների հարձակումները հիմնականում աչքի համար տեսանելի են, քանի որ նրանք հարձակումներից հետո սովորաբար ադրբեջանական դրոշը կամ որևէ գրություն են թողնում կայքի գլխավոր կամ երկրորդական էջերի վրա: Սակայն, ըստ մասնագետի՝ հարձակումը կարող է այդքանով չսահմանափակվել: «Հիմնականում մարդիկ ուշադիր են լինում իրենց գլխավոր կամ երկրորդական էջերին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ երրորդական որևէ ենթակատեգորիայում կարող են «հանգած հրաբխի» պես ինչ-որ ծրագրեր լինել,  և որևէ երրորդ մարդ կարող է ցանկացած ժամանակ դրանք ուղղակի ակտիվացնել և իր ձեռքի տակ վերցնել ձեր ողջ համակարգը կամ սերվերը: Իսկ նման դեպքերը քիչ  չեն»,- ասաց Ս. Գևորգյանը:

Ինֆորմացիոն անվտանգության հարցերի մասին հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկա ժամերի ընթացքում:











26.11.2012
hayordy.am
itg.am
irrigate.am
isg.am
penbox.am
oligo.am
officemarket.am
mvm.am
msm.am
momik.am
mevanc.am
masterbee.am
mashroom.am
manmar.am
lslifts.am
lorihotel.am
lida.am
fg.am
feja.am
exotour.am
esic.am
erik.am
eraskh.am
energo.am
elosmed.am
emporium.am
electrogen.am
 

27.11.2011
eivissa.am
edgarprint.am
ecofish.am
dresscode.am
dental-service.am
dantrans.am
chiefarchitect.am
chessnews.am
canyon.am
byurakan.am
bshin.am
braind.am
blaze.am
bishin.am/index.html
bineoli.am
bellis.am
beecity.am
autotnak.am
aso.am
artintour.am
arteria.am
arqayadzor.am
armsoad.am
archmuseum.am
arax.am
alfamed.am
agn.am
pekin.am
aseugb.am
armeniaboxing.am
araratbanknews.araratbank.am
khacher.am
skechers.am
smartauto.am
smt.am
soleasdesign.am
sonato.am
stepsconsulting.am
stonelake.am
stones.am
strommash.am/index.html
suit-expert.am
sunfood.am
taxpayers.am
technolife.am
tekgezyan.am
termit.am
theatersunion.am
tiffanyco.am
top-tex.am
tower.am
traceca.am
tst.am
ugraphics.am
vanadzorsanatorium.am
vanhotel.am
manchogroup.am
vicmed.am
vilkaarmenia.am
vrpack.am
vruir.am/eng/
websitedesign.am
wfce.am
woodcraft.am
kayq.am
yerevanbook.am
zajigalka.am
zcard.am
zikatar.am
zvezda.am

Комментарии:


Оставить комментарий

Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться либо войти на сайт под своим именем.

Որոնման համակարգ

Գովազդի տեղամասեր

Ռեալի Ֆան կայք

http://cfreal.do.am/

Arm-Funny.ru

Arm-Funny.ru

Գովազդի տեղամաս 3

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 4

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Գովազդի տեղամաս 5

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը(բաններների փոխանակում|
karapetmanasyan@gmail.com)

Փոխարժեք